Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է նրա պաշտպանի կողմից: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Բաբայանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Պաշտպանի խոսքով՝ անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել Արսեն Բաբայանին, որովհետև նրան կալանավորելու համար բացակայում էր օրենքով սահմանված պայմանը, բացակայում էին նաև կալանքի համար անհրաժեշտ հիմքերը:
«Անգամ առաջին ատյանի դատարանն այդ կալանքի համար չուներ թեկուզ ձևական մի հիմնավորում: Ուստի՝ բոլոր հնարավոր միջոցները պիտի ձեռնարկենք, որպեսզի Արսեն Բաբայանը ժամ առաջ ազատության մեջ լինի»,- հայտնեց Բաբայանի պաշտպան Վարոսյանը: