Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրացվել է՝ որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Միլիարդատերն ամերիկյան Ալաբամա նահանգում մարտի 3-ին կայանալիք փրայմերիզի ժամանակ կմրցի մյուս դեմոկրատ թեկնածուների հետ, որոնց շարքում են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը և այլք:
Դեմոկրատների փրայմերիզների հաղթողը հայտնի կդառնա 2020 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: