Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս և Քուինզլենդ նահանգներում մոլեգնում են անտառային մահաբեր հրդեհները: Կանաչ մայրցամաքում տարերային աղետի զոհ է դարձել 2 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, ևս 7 հոգի անհետ կորած է համարվում:
Նոր Հարավային Ուելսում հիմնահատակ այրվել է ավելի քան 150 տուն: Հազարավոր բնակիչներ տարհանվել են:
Նոր Հարավային Ուելս նահագի կառավարության ղեկավար Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է, որ տուժածների թիվը կավելանա: