Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղն է գրավել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Volvo Open Cup միջազգային մրցաշարում:
Հայրապետյանը կարճ ծրագրում 51.22 միավոր է վաստակել՝ զբաղեցնելով 13-րդ տեղը, իսկ ազատ ծրագրում ցույց է տվել 4-րդ արդյունքը՝ 138.28 բալ վաստակելով:
Երկու ծրագրերի հաշվարկով 23-ամյա գեղասահորդը հավաքել է 189.50 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը:
Ի դեպ, սա Սլավիկ Հայրապետյանի առաջին մեկնարկն էր ընթացիկ մրցաշրջանում: Նոյեմբերի 11-ից 17-ը նա կմասնակցի Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Tallinn Trophy միջազգային մրցաշարին։
Նշենք նաև, որVolvo Open Cup-ը նվաճել է ռուսաստանցի Արտյոմ Կովալևը: