ՀՀ ԱԺ-ի շենքին կից շինության տանիքում բռնկված հրդեհը ժամը 17։18-ին մեկուսացվել է։ Այս մասին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարաությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:11-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Ժամը 15:22-ին հայտարարվել էր հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: