Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական վիճակին, հայ-ռուսական հարաբերությանը և Արցախի հակամարտությանը:
ԼՂ կարգավորման վերաբերյալ Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասել է.
«Մենք ողջունում ենք հարաբերական կայունության պահպանումը սահմանին և շփման գծում: Մենք կարծում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ՝ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»: