Իրանի հյուսիսարևմտյան շրջանում նախօրեին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածների թիվը հասել է 530-ի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր 6 զոհի և 345 վիրավորի մասին: Որոշ շրջաններում տեղի էին ունեցել ավերածություններ: Տուժածներից հիվանդանոց է տեղափոխվել միայն 31 մարդ, մյուսներն ամբուլատոր բուժում ստանալուց հետո դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ Իրանում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է մոտ 6 մագնիտուդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թավրիզից 156 կմ հեռավորությամբ, հիպոկենտրոնը՝ 62 կմ: