Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տարածել է ծավալուն մի հայտարարություն, որում դատապարտել է «ԱՄՆ կայսերապաշտ, բռնատիրական և ահաբեկչական ռեժիմի» սահմանած պատժամիջոցներն Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի և Իսլամական հանրապետության բանակի որոշ հրամանատարների ու պաշտոնյաների նկատմամբ:
«Սպիտակ Տունը շարունակելով Իրանի դեմ իր թշնամական ու միջազգային օրենքներին դեմ քայլերը՝ նոյեմբերի 4-ին, համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրը, նոր պատժամիջոցներ սահմանեց ԻԻՀ Զինված ուժերի դեմ:
Այդ պատժամիջոցներն ավելացան ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների նախկին ցուցակին ևուղղված են Իրանի Զինված ուժերի, դրանց թվում՝ բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, որոնք մշտապես եղել են Իրանի պաշտպանության առաջնագծում և պայքարել իսլամական հեղափոխության թշնամական ճակատի սադրանքների դեմ, դառնալով հպարտության առիթ իրանցիների համար: Պարտադրյալ պատերազմին հաջորդող տարիներին այս մարդիկ ապացուցել են, որ մշտապես պատրաստ են ամենայն հզորությամբ դիմակայել սպառնալիքներին:
Թեև ԱՄՆ-ն այդ պատժամիջոցներով նպատակ ունի քողարկել Իրանի ժողովրդի հզորության ու վճռականության դիմաց Սպիտակ Տան պասիվ քայլերը, այնուամենայնիվ, չպետք է անտեսել այն փաստը, որ ԱՄՆ գլխավոր նպատակը պաշտպանական ոլորտներում Իրանի ԶՈՒ-ի դերակատարման թուլացումն է:
Առաջին նպատակը տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում իրանաֆոբիայի տարածումն է: Այն պայմաններում, երբ մենք անվտանգության մեխանիզմներ ենք ապահովում, տարածաշրջանի երկրների կողմից իրանաֆոբիայի տարածումը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության և ռազմական կոալիցիա ստեղծելու համար:
Երկրորդ նպատակը, պատժամիջոցների պատրվակով, Իրանի հետ համատեղ պաշտպանական համագործակցություններից տարածաշրջանի երկրներին հեռու պահելն ու տարածաշրջանում անվտանգության բացեր առաջացնելն է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Իրանը համապարփակ նախագիծ է ներկայացրել Պարսից ծոցի անվտանգության ապահովման համար:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին վերջերս Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ներկայացրեց «Հորմուզի խաղաղության նախաձեռնություն», կամ՝ «Հույսի կոալիցիա» խորագրով տարածաշրջանային խաղաղության նախագիծը:
ԱՄՆ երրորդ նպատակն առկա պատժամիջոցները չափազանցված ներկայացնելն է, երբ, իհարկե նման պատժամիջոցների ապարդյուն լինելն արդե՛ն իսկ ապացուցվել է:
Տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման հարցում Իրանի ԶՈՒ դերակատարումը պատճառ է դարձել, որ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնները բարձր գնահատեն Իրանի ռազմական ուժերն անվտանգության պահպանման հարցում:
Լոնդոնում տեղակայված ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտն իր վերջին զեկույցում խոստովանել է, որ Իրանը հզոր դերակատար է տարածաշրջանում, որի դոկտրինն ու ռազմավարությունը խստորեն համահունչ են ժամանակակից հակամարտությունների իրողություններին ու դրանք դիմագրավելու պահանջներին:
«Այս դիրքն Իրանին պարգևել է ռազմավարական գերակայություն և Իրանը դարձել է տարածաշրջանի այնպիսի ուժ, որի հետ միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի»,- ասվում է Զեկույցում:
ԱՄՆ-ն անցած 41 տարիների ընթացքում բազմաթիվ քայլեր է արել՝Իրանը հեղափոխության հաղթանակին նախորդած տարիներ «վերադարձնելու» համար, բայց այդ բոլորը քայլերը ձախողվել են:
Ներկայիս պատժամիջոցները սխալ հաշվարկների կրկնությունն են, ոչ մի իմաստ չունեն, և վկայում են Իրանի դիմաց ԱՄՆ-ի հուսահատության ու շփոթվածության մասին»,- ասված է հայտարարության մեջ: