ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ «մեծագույն սուտ» է որակել 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին պնդումը: Դոնալդ Թրամփը մեղադրել է դեմոկրատներին՝ երեք տարի շարունակ ընտրություններին «ռուսական միջամտությունն ապացուցելու» բարբաջանքով զբաղված լինելու համար: