Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել իրենց երկրներ արտաքսել սեփական ԶՈՒ-ի կողմից Սիրիայում ձերբակալած և այժմ թուրքական բանտերում պահվող ԻՊ գրոհայիններին:
Թուրքական YENI AKIT պարբերականի փոխանցմամբ՝ Եվրոպան այս պատճառով ուղղակի սարսափահար է: Խնդիրն այն է, որ թուրքական բանտերում պահվող 1172 ԻՊ-ականներից 750-ը օտարերկրացիներ են:
Ընդ որում, մեծամասամբ ֆրանսիացիներ, գերմանացիներ, բելգիացիներ, բրիտանացիներ, ռուսներ և այլն:
Փոխանցվում է նաև, որ առնվազն 40 երկրից Սիրիա մեկնած և այժմ թուրքական բանտերում պահվող 750 ահաբեկիչներից 22-ն էլ կանայք են: