GALLUP գոբալ վերլուծությունների ու հետազոտությունների ընկերությունը 2019 թվականի ապրիլին հետազոտություն է իրականացրել՝ պարզելու, թե աշխարհի մարդիկ որքան են զայրացած, և որոնք են ամենաջղային երկրները:
2019 թվականի Համաշխարհային Զգացմունքների զեկույցն, այսպիսով, ներառում է հույզերի, դրանց թվում՝ զայրույթի մակարդակն աշխարհի 143 երկրում:
Ըստ հետազոտության՝ առավել հաճախ զայրանում են Մերձավոր Արևելքում, իսկ 2018-ին «ամենաջղային մարդիկ» Հայաստանից են եղել՝ շուրջ 45 տոկոսը:
Փաստորեն, սա ողջ աշխարհում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: