ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց անցկացնող երիտասարդներին։ Նրանք նշել են, որ «նախարարը Հայաստանում տապալել է կրթության և գիտության ոլորտում իրականացվող քաղաքականությունը»:
«Որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին գումար վերցներ, ոչ ոք չէր բողոքի, չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է Կառավարությունը, և ես երեկ Կառավարության նիստում շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, որ ինչ-որ մարդիկ ապազգային են, ինչ-որ մարդիկ՝ ազգային: Հայաստանում մեր Կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»,- ասել է վարչապետը: