«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Սևանի հեռուստակայանը սնող 10 կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու
նպատակով նոյեմբերի 11-13-ը ներառյալ՝ ժամը 10:00-16:00-ը, հոսանքազրկվելու է Սևանի հեռուստակայանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում Սևան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի: