Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության առարկա են դարձվելու 2018 թվականի մայիսից նախաձեռնված ներդրումային գործընթացները, տեղեկացնում են ՊՎԾ-ից:
«Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ներդրումների նախաձեռնման, իրականացման որևէ փուլում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարման համակարգի այլ օղակների կողմից հանդիպել են խոչընդոտների, ոչ իրավաչափ մոտեցումների, խնդրում ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել Պետական վերահսկողական ծառայությանը՝ գրելով նամակ [email protected] էլ․ հասցեին (ստորագրված, սկանավորված տարբերակով) կամ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նամակ ուղարկել ք․ Երևան, Մաշտոցի 47 հասցեով, ինչպես նաև դիմել առցանց ՀՀ պետական վերահսկողական ծառայության կայքէջի միջոցով (supervision.am)»,- նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ: