Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է այսօր եկել մարտական գործողությունների պաշտպանական շրջանում եղած մի բժիշկ: Այդ մասին լրագրողներին նիստից հետո ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ բժիշկն ինքն է ցանկացել տեղեկություն տրամադրել իրենց:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև լրագրողներին հորդորեց մեկ շաբաթ էլ սպասել՝ վստահեցնելով՝ հանձնաժողով են հրավիրվելու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Արցախից և Հայաստանից:
Քոչարյանի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունից օրերս ստացել են կարևոր տեղեկություն, որը ենթադրում է ուսումնասիրության ծավալների ընդլայնում: