Միլիարդատեր գործարար Մայքլ Բլումբերգը որոշել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Նյու Յորքի նախկին քաղաքապետը մտավախություն ունի, որ կուսակցության ներկա թեկնածուները չեն կարողանա հաղթել Դոնալդ Թրամփին 2020 թվականի ընտրություններում: Ներկայում 17 դեմոկրատ թեկնածու է պատրաստվում պայքարելու նախագահ Թրամփի դեմ: Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Մասաչուսեթս նահանգի սենատոր Էլիզաբեթ Ուորենը և Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը առաջատարներն են: Իսկ Հանրապետական կուսակցությունից առայժմ երեքն են հայտարարել, որ մարտահրավեր են նետելու Թրամփին կուսակցության առաջնային մրցույթում: