Այս տարվա հոկտեմբերին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով՝ հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
2019 թ. հոկտեմբերին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018 թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249,857 ուղևոր, ապա 2019 թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286,227 ուղևոր:
2019 թվականի հոկտեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,067 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9% տոկոս:
|
Ուղևորների թիվը 2018 թ. հոկտեմբերին
|
Ուղևորների թիվը 2019 թ.
հոկտեմբերին
|
Տարբերությունը տոկոսային
հարաբերությամբ
|
«Զվարթնոց»
|
249,857
|
286,227
|
14.6%
|
«Շիրակ»
|
15,067
|
12,073
|
-19.9%
|
Ընդամենը
|
264,924
|
298,300
|
12.6%
|
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,695,266 մարդ, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թ. հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 14.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: