ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԻ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետերը փրկարար ծառայության տնօրենին զեկուցել են ընթացիկ աշխատանքների և առկա խնդիրների մասին:
Փրկարար ուժերի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը զեկուցել է այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված երկրաշարժից հետո Հայաստանի քաղաքային որոնողափրկարարական թիմը, որը համապատասխանում միջազգային INSARAG չափանիշներին, բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, լուծված են տեխնիկական և նյութական ապահովմանը վերաբերող բոլոր հարցերը, և անհրաժեշտության դեպքում հայ փրկարարների թիմը ամեն պահի պատրաստ է մեկնել Իրան: