Բրիտանական «Քրիսթիս» աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի կհանի հանրահայտ նկարիչների կտավները՝ «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» աճուրդի ընթացքում։ Լոնդոնյան աճուրդի՝ հիմնական հետաքրքրություն ներկայացնող կտավները նոյեմբերի 8-10-ը կցուցադրվեն Մոսկվայում։
Դրանց թվում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը։ Խոսքը «Իսկյայի մայրամուտը» աշխատանքի մասին է, որը Այվազովսկին հեղինակել է 1873 թվականին։ Կտավում նկարիչը պատկերել է իր սիրելի վայրերից մեկը՝ Նեապոլիտանյան ծոցը, որտեղից տեսարան է բացվում դեպի Իսկյա կղզին։