ԱՄՆ-ը մեծ կարևորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքին ու հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այդ մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորը՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի ընթացքում։
«Դեսպան Կասպրշիկ, մենք ողջունում ենք տեղերում իրավիճակի ձեր գնահատականը, և մենք գնահատում ենք ձեր թիմի ջանքերը կողմերի միջև թափանցիկության և վստահության ամրապնդման ուղղությամբ։ Այդ աշխատանքն անփոխարինելի է և վայելում է մեր լիակատար աջակցությունը։ Մենք գնահատում ենք ձեր սերտ համագործակցությունը համանախագահների միջնորդական ու կողմերի ջանքերին աջակցելիս՝ տեղերում կայունության ամրապնդման գործում։
Հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ստատուս քվոն անընդունելի է։ ԱՄՆ-ը կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր և խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարևոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության և սկզբունքների մեջ»,- ասված Գիլմորի հայտարարությունում։