Իրանում տեղական ժամանակով 2:17-ին 5,9 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը դարձավ 6: Վիրավորների թիվը ավելի քան 300 է: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնից հայտնել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջան նահանգի Թարք քաղաքում՝ Թավրիզ քաղաքից 160 կմ հարավ, օջախի 8 կմ խորությամբ: Ուժգին երկրաշարժից հետո գրանցվել է 4,1 բալ ուժգնությամբ 40 հետցնցում: