Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայից կհեռանա այն դեպքում, երբ ահաբեկչական խմբավորումներից բացի այդ երկրի տարածքում չեն լինի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը:
Այդ երեք պետությունները Սիրիայի հետ սահման չունեն, մինչդեռ թուրք-սիրիական սահմանը 911 կիլոմետր է ձգվում: Միաժամանակ Էրդողանը քննադատել է Վաշինգտոնին քրդական զինված ուժերն Սիրիայից հեռացնելու խոստումը չկատարելու համար:
Փոխարենը՝ ամերիկյան զորքը քուրդ զինյալների հետ հսկում է Սիրիայի նավթի հանքավայրերը: Ի դեպ, Պենտագոնը հայտարարել է, որ սիրիական նավթից շահույթ չունի, ամբողջ եկամուտն օգտագործվում է քրդական ժողովրդական ուժերի ֆինանսավորման համար: