Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ կբացի Եվրոպա տանող սահմանները, եթե Եվրամիությունը սիրիացի փախստականների տեղավորման հարցում չաջակցի Անկարային: Թուրքիայում ներկայում կա մոտ 4 մլն փախստական, որոնցից 3.6 միլիոնը՝ սիրիացի: Նրանց թիվը ավելացավ հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի սկսած նոր ռազմական գործողության հետևանքով: Էրդողանն այդ քայլը բացատրել էր Սիրիայի հետ սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու մտադրությամբ, որի նպատակն է, իբր, այդ հատվածում տեղավորել սիրիացի փախստականներին: Իրականում ստացվեց հակառակը, առաջացավ փախստականների նոր ալիք: