Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կմեկնի Կիև` մասնակցելու Ուկրաինայի հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին: Այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է Կառավարության պաշտոնական e-gov.am կայքում:
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի նոյեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (քաղ. Կիև)՝ Ուկրաինայի հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման տեքստում: