Ֆինլանդիայի առափնյա շրջանների բնակիչները ականատես են եղել հազվագյուտ բնական երևույթի` ձվերի տեսքով: Բոտնիայի ծոցի Հայլոուտո կղզու լողափերը ծածկվել են հազարավոր սառցե «ձվերով», ինչը, ըստ սառցաբանների, հազվադեպ երևույթ է՝ կապված եղանակային պայմանների հետ: Հարկավոր է քամու որոշակի արագության և ուղղության համադրությունը ջրի և օդի ցածր ջերմաստիճանի և լողափում ավազի առկայության հետ: Սառը ալիքները տարածվում են ավազոտ լողափում, ջուրը պատում է ավազահատիկները, միևնույն ժամանակ անմիջապես սառեցնում դրանք՝ ձևավորելով սառցե գնդիկներ: