Շատ քիչ ժամանակ է մնացել Բելառուսի խորհրդարանական ընտրություններին: Համալրվում են Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականության դեմ բողոքողների շարքերը Մինսկում և հանրապետության այլ քաղաքներում: Իշխանությունները տարբեր պատճառաբանություններով ոչ համակարգային ընդդիմության թեկնածուներին հանում են ցուցակներից, հայտնում են «Եվրոպական Բելառուս» հասարակական շարժման մամուլի ծառայությունից: Թեկնածուներից մեկի խոսքով՝ իշխանությունների պահվածքը նման է տագնապի: Բելառուսի խորհրդարանի երկու պալատի ընտրությունները կկայանան նոյեմբերի 17-ին: Իսկ ամռանը կանցկացվեն նախագահական ընտրություններ: Լուկաշենկոն դեռ չի հայտնել իր մասնակցության մասին, սակայն գրեթե ոչ ոք չի կասկածում, որ նա կրկին կգնա ընտրության: