Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի գինեգործական համայնքների ներկայացուցիչները նոյեմբերի 7-8-ը հանդիպում են ունեցել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:
Մասնակիցները կիսվել են ոգելից խմիչքների արտադրողների կլաստերների ձևավորման, գինու արտահանման և գինու զբոսաշրջության կազմակերպման փորձով, մասնակցել են Invest Gagauzia-2019 միջազգային ներդրումային ֆորումի շրջանակներում կազմակերպված գինեգործության պանելային քննարկմանը:
Այցելությունը կազմակերպել էր Եվրոպական միության «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը: