Հայաստանի Հանրապետությունից 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկնած մարդկանց թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանած մարդկանց թիվը, իսկ 2016 թ. համեմատ հավելաճը կազմել է 88,6%: Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:
«Հայաստանից արտագաղթը նվազել է: Հայաստանի Հանրապետությունում 2019-ի հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857: 2018 թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը եղել է -15,695, իսկ 2017 թ. հունվար-սեպտեմբերին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -53,912»,- նշված է հրապարակման մեջ: