Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում:
Արագ շախմատում կայացել են ևս 3 տուրեր: Երկու պարտիան Արոնյանն ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել: Այժմ նա 12 հնարավորից ունի 6 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն է:
Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը: Արագ շախմատի մրցաշարն ունի 9 մրցափուլ: Իսկ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից: Այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին: