Արդարադատության նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 28-ը սահմանել որպես հատուկ քննչական ծառայության ծառայողի օր: Այդ մասին հայտնում են e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:
«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին և այլն:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ նպատակահարմար է ծառայության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 28-ը, պաշտոնապես հայտարարել որպես ծառայության ծառայողի օր»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: