Ճապոնիայի Օսակա քաղաքի մոտ գործող «Կանսայ» օդանավակայանում անօդաչու սարքի պատճառով հետաձգվել կամ այլ օդանավակայաններ է ուղարկվել 27 թռիչք: Ամբողջ գիշեր փակվել ու բացվել են թռիչքուղիները:
Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել նման իրավիճակները կանխելու համար: Kansai ընկերությունը քննարկում է օդանավակայանի տարածքում անօդաչու սարքեր հայտնաբերելու համար սենսորային համակարգ տեղադրելու հարցը: