Ադրբեջանը պատասխանել է այն լուրերին, թե գերմանական EuroSchein Souvenir GmbH ընկերությունը պատրաստվում է թողարկել Արցախին նվիրված հուշանվեր-թղթադրամներ:
Վերջերս ընկերությունը հայտարարել էր, որ 0 եվրո հուշանվեր-թղթադրամի վրա լինելու է գրություն՝ «Արցախի Հանրապետություն»: Պատկերված է նաև Արցախի հայտնի խորհրդանշանը`«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը:
«Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը անմիջապես կապ է հաստատել ընկերության գործադիր տնօրենի հետ և գրավոր բողոք ներկայացրել»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Գերմանական ընկերությունն «ընդունել է մեկնաբանությունները» և հրաժարվել Արցախին նվիրված թղթադրամները թողարկելուց:
Ավելի վաղ RUSARMINFO-ն հաղորդել էր, որ Ադրբեջանն իր վրդովմունք էր հայտնել այն փաստի առիթով, որ ռուսաստանյան «Ուրալյան ավիաուղիներն» իր պաշտոնական ամսագրում քարտեզի վրա Արցախը ներառել էր Հայաստանի կազմում: Այստեղ նույնպես զիջել էին Բաքվի բողոքներին: