Համաշխարհային տուրիստական գործակալությունը Հայաստանը նշում է որպես 2020 թվականի ամենացանկալի և ամենահայտնի տուրիստական ուղղություն:
Վարչապետ Փաշինյանը առավոտյան ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանն ավելի ու ավելի շատ համաշխարհային վարկանիշներում է»:
Հայաստանը, Ֆինլանդիան, Էրիթրեան, Հարավային Կորեան, Ղազախստանը, ըստ զբոսաշրջային փորձագետների, կարող են 2020-ին համարվել «էպիկական ճանապարհորդության» հաջորդ թեժ վայրերը:
«Ի տուրբո նյուզը» տեղեկացնում է, որ էպիկական ճանապարհորդությունը տուրիստական ուղղությունների մեջ նոր բաղադրիչ է ֆինանսապես ապահովված անձանց համար, որոնք ցանկանում են ճեղքել սահմանները և ձեռք բերել եզակի փորձ: Նրանք ցանկանում են ավելին, քան պարզապես արձակուրդը և առաջնորդվում են հույզերով:
Steppes Travel- ի գործադիր տնօրեն Ադամ Սեբբայի խոսքով՝ մարդիկ գալիս են իրենց մոտ և հարցնում վայրերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկացել են Instagram-ում: «Ասում են՝ ցանկանում եմ գնալ այդ երկրներ, շատ հուզառատ ճանապարհորդություն կլինի»,- նշել է փորձագետը: