Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է եղել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։
Այն կազմակերպվել էր Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։