Ռուսաստանը Միացյալ Թագավորությունից ու Ֆրանսիայից պահանջել է կրճատել միջուկային սպառազինությունը, որովհետև, ըստ Կրեմլի, ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատումն առանց այս երկու երկրների ներգրավման՝ անհնար է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտգործնախարարության սպառազինության վերահսկման ու չտարածման հարցերի դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Երմակովը:
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան ցանկանում է Լոնդոնին ու Փարիզին ներգրավել սպառազինության վերահսկման պայմանագրում: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է նման երկխոսություն սկսել նաև Չինաստանի հետ, ինչը Ռուսաստանը հավանության կարժանացնի:
«Ռազմավարական սպառազինության թեմայով երկխոսություն պարտադրել չի ստացվի»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: