Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միաձայն հաստատել է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Այդ մասին գործկոմի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: ՀՖՖ-ն մեկ տարվա պայմանագիր է կնքել Խաշմանյանի հետ։