«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի ամփոփման և 2020-ին կայանալիք խաղերի պլանավորման ու նախապատրաստման համաժողովին, մրցաշարի միջազգային կազմակերպչական կոմիտեի խորհրդի նիստին, գլխավոր մրցավարական հանձնաժողովի սեմինարին, ինչպես նաև մրցաշարի անցկացման կազմակերպչական հարցերի ճշտմանն ու կանոնակարգերում կատարված փոփոխությունների քննարկմանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է Հայաստանի ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանի գլխավորած պատվիրակությունը: