Լոնդոնի թատրոներից մեկում, ներկայացման պահին, մասամբ փլուզվել է սրահի առաստաղը, տուժել է հինգ մարդ: Դեպքի պատճառով տարհանվել է ավելի քան հազար հանդիսական: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացածները հոսպիտալացվել են:
Թատրոնի ղեկավարությունը ներողություն է խնդրել հանդիսականից ու նրանց կրկին թատրոն է հրավիրել: