Իրանում տրվել է մարդկության փրկչի իմամության տոնակատարությունների մեկնարկը:
Շուրջ 1200 տարի շիաները սպասում են, այսպես կոչված, «թաքնված իմամի»՝ իմամ Մահդիի գալստյանը, որն «Աստծո թույլտվությամբ հաստատելու է արդարության, խաղաղության ու ապահովության վրա հիմնված իր իշխանությունը»:
Շիաները հավատում են, որ չնայած՝ բոլոր աստվածային կրոնները մարդկության ապագան դիտում են որպես պայծառ, խաղաղությամբ, անվտանգությամբ ու արդարությամբ լի ապագա, այդուհանդերձ, հենց իմամ Մահդիի գալստյամբ է վրա հասնելու ամբարիշտների վերջը, և հաստատվելու է ճնշվածների ու համատարած արդարության իշխանությունը: