Իրանի «Ֆորդո» միջուկային օբյեկտի աշխատանքը վերսկսելուց հետո ստացվել է հարստացված ուրանի առաջին խմբաքանակը: Նախօրեին հայտարարվել էր, որ աշխատանքների վերսկսման համար բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվել են, և այժմ մեկնարկել է ուրանի հարստացման գործընթացը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր միջուկային համաձայնագրով սահմանված պարտավորություններից հրաժարվելու՝ չորրորդ փուլի մեկնարկի մասին:
Ուրանի հարստացումն այդ քայլի մաս է կազմում: