Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ այցելել են Սևքար գյուղի վարչական տարածքում գտնվող փայտածուխի արտադրամաս, որտեղ հայտնաբերել են մոտ 8 խորանարդ մետր փայտանյութ, 6 հատ փայտածուխ պատրաստելու տարա, որոնց մեջ առկա էր մոտ 50 պարկի փայտածուխ։
Արտադրամասի տերը, որը Սևքար գյուղի 69-ամյա բնակիչ է, հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Փայտածուխի արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։