Անկարան հաստատել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն նոյեմբերի 13-ին՝ Վաշինգտոնում: Նախորդ օրը Էրդողանը հայտարարել էր, որ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք կկայանա այդ հանդիպումը:
Որոշումը հաստատվել է Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցից հետո: ԱՄՆ ղեկավարը զրույցից հետո Թվիթերում գրել է, որ «լավ հեռախոսազրույց է ունեցել» Էրդողանի հետ:
Խոսակցության հիմնական հարցերը վերաբերել են Սիրիային: