Թվիթերի նախկին աշխատակիցները, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի են, մեղադրվում են իրենց հաշիվներն օգտագործելով՝ Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսության համար:
ԴԵպքը բացահայտվել է Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանի կողմից, որի հավաստմամբ՝ Սաուդյան Արաբիայի կառավարությունը փորձել է վերահսկել արտասահմանում հակակառավարական ցանկացած շարժ:
Ամերիկյան կողմը պնդում է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է վերահսկողություն սահմանել նաև առցանց հարթակում: Թվիթերի նախկին աշխատակիցներն, օրինակ, օգտագործելով իրենց հնարավորությունները՝ անձնական հազարավոր գաղտնի տեղեկություններ են հավաքել: