Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «ներքին անվտանգության գործողությունների շրջանակում» արևելյան Աղրը նահանգի ոստիկանական հրամանատարության կողմից օպերացիա է իրականացվել օդուժի աջակցությամբ:
Նշվում է, որ այդ գործողության ընթացքում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) 8 զինյալ է սպանվել: ՆԳՆ-ից նաև հայտնում են, որ թուրք ուժայինները ոչնչացրել են նաև քուրդ զինյալների զենքերը՝ գրում է Ermenihaber-ը: