Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՈՒԵՖԱ-ին «խտրական ու անարդարացի» հետաքննության համար, որ սկսվել էր Թուրքիայի հավաքականի խաղացողների վարքագծի պատճառով՝ Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում։
«Դա մեր մարզիկների իրավունքն է՝ ողջունել զինվորներին հաղթանակից հետո։ Ռազմական գործողությունների մեկնարկից հետո արտասահմանում մեր երկիրը ներկայացնող մարզիկները ճնշման են ենթարկվել։ ՈՒԵՖԱ-ն քաղաքական մոտեցում է ցուցաբերում մեր հավաքականի ու ակումբների դեմ»,- հայտարարել է Էրդողանը։
Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում թուրք ֆուտբոլիստները գոլը տոնել էին զինվորական ողջույնով։