«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում, նոյեմբերի 9-ին, երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահար Յուրի Բաշմետի կատարումները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները։
Վերջինս հանդես կգա ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլև՝ դաշնակահար. Ալեքսանդր Չայկովսկին դաշնակահար Դարիա Չայկովսկայայի հետ կկատարի իր Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար։ Իսկ Յուրի Բաշմետը կներկայացնի «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։