«Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը Կենտրոն վ/շ վարչակազմի աշխատակիցների հետ միասին այս օրերին շարունակում են ապօրինի տաղավարների ու կրպակների ապամոնտաժման աշխատանքները»,- այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը և կցել ապամոնտաժման մի քանի լուսանկարներ: