Բեռլինը չպետք է մոռանա Սառը պատերազմից հետո Եվրոպայի հետ Գերմանիայի վերամիավորման գործում Վաշինգտոնի առանցքային դերակատարման մասին` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այն բանից հետո, երբ Գերմանիայի արտգործնախարարը միությունը որակել է «նվեր Եվրոպայից»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մտավախությունն արծարծող հոդվածը հրապարակվել է The New York Times պարբերականում:
«Գերմանիայի ու Եվրոպայի վերամիավորումն անհնար կլիներ առանց Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքի: Եվրոպան Հյուսիսային Ամերիկայից հեռացնելու ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի տրանսատլանտյան դաշինքը, այլև ռիսկային կլինի Եվրամիության պառակտման համար»:
Բեռլինի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը սրվել է Թրամփի պաշտոնավարման ընթացքում, երբ ԱՄՆ-ը չեղարկեց մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք բխում են Եվրամիության արտաքին քաղաքականությունից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրոպային ու Միացյալ Նահանգներին հորդորել է միասնական գործել Չինաստանին «հասկանալու» և «Չինաստանի հզորացմանը» պատասխան տալու համար, նկատի ունենալով այս գերտերության՝ նավատորմի ու հրթիռների ոլորտում կտրուկ զարգացումը: