Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը, չնայած՝ զենքի էմբարգոյի վերաբերյալ պաշտոնական որոշում այս պահին չկա։ Այնուամենայնիվ, Գերմանիան Թուրքիային զենքի մատակարարելու վերաբերյալ նոր պայմանագրեր առայժմ չի կնքվի, իսկ նախկինում հաստատված պայմանագրերը կարող է չեղարկել։
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը Մաասը որակել է միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Անկարա կատարած այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարարն իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրիայից հեռացնել թուրքական զորամիավորումները:
Գերմանիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Թուրքիայի դեմ չափազանց խիստ մոտեցումները կարող են նրան մղել այլ գործընկերներ որոնելուն, ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում։