Միացյալ Նահանգների օդուժին պատկանող F-16 կործանիչը ճապոնական Աոմորի պրեֆեկտուրայի օդային տարածքում կատարած ուսումնական թռիչքի ժամանակ պատահմամբ հրթիռ է նետել: Արկն ուսումնական է եղել: Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հրթիռը կորել է ուսումնական գոտուց դուրս:
Ամերիկացի զինվորականները որոնումներ են սկսել զենքը գտնելու համար: Միջադեպի կապակցությամբ քննություն է սկսվել:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ամերիկյան կողմից պահանջել է անմիջապես տեղեկություններ տրամադրել արտակարգ դեպքի մասին: